09.03.2015
Մարտի 8-ին ` ժամը 14:50-ի սահմաններում ՃՏՊ-ի հետեւանքով «Գյումրի» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունք է տեղափոխվել «Մուշ -2» թաղամասի 40 շենքի բնակչուհի, 1955 թվականին ծնված` Տատյանա Թութխալյանը: Ըստ բժիշկ-վիրաբույժ Հրաչ Ժամակոչյանի, քաղաքացին հիվանդանոց է ընդունվել` գանգուղեղային տրավմայով, ուղեղային ցնցումով եւ աջ անրակի ակրոմալ ծայրի հոդախախտով:
Հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
«Գյումրի» ԲԿ մամուլի ծառայություն